Լավրովը եւ Քերին քննարկելու են Սիրիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 16-ի երեկոյան Վիեննայում կայանալիք հանդիպմանը քննարկելու են Սիրիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Այսօր գլխավորը Սիրիան Է եւ Լեռնային Ղարաբաղը, բայց նաեւ՝ Ուկրաինան եւ երկկողմ հարաբերությունները»,-նշել Է Ռյաբկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել Է, որ մտադիր Է մայիսի 16-ին Վիեննայում հանդիպում անցկացնել Քերիի հետ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



