Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թող մի քիչ աղոթեն, մոմ չվառեն, մինչև տեսնենք` ինչ կլինի. Տեր-Ավետիս (լուսանկարներ)

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երևանի Աբովյան փողոցի վրա գտնվող Սուրբ Աննա եկեղեցում էի: Վերջերս եկեղեցին վերանորոգվել է և շատ հաճելի տեսք ունի: Սակայն աղոթքն ավարտելուց հետո մոմ վառելու համար առաջացան որոշ խնդիրներ:

Նախ` շատ երկար ժամանակ ես և ևս մի քանի քաղաքացի փնտրում էինք մոմասեղանները: Մոմավաճառն ու նրա կողքին նստած տիկինը քաղաքացիներին ուղղորդում էին եկեղեցու բակ: Մոմասեղաններն այնտեղ էին, բայց քաղաքացիները վերադառնում էին: Մոտեցա մոմասեղաններին, դրանցում ոչ մի վառված մոմ չկար: Բնական է, քանի որ դրսում քամի է, քամին հանգցնում է մոմերը: Կարելի է կարծել, թե առանձնապես մեծ խնդիր չկա, բայց քաղաքացին գումար է վճարում իր քրիստոնեական իրավունքն իրացնելու համար, այնինչ արդյունք չի ստանում:

Պարզաբանումներ ստանալու նպատակով հարցրի մոմավաճառին, թե ինչու են մոմասեղանները տեղադրված դրսում: Տիկինը բարկացավ ու պատասխանեց, որ նման հարցերով դիմեմ քահանային` տեր Ավետիսին: Քահանայի սենյակում մի երիտասարդ տղա կար: Մինչ սենյակ հասնելը կարելի էր լսել նրան՝ հոգևոր երգեր երգելիս: Տղան ներկայացավ որպես ճեմարանցի, անունը՝ Ռոբերտ: Ասաց, որ արդեն 14 տարի է, ինչ այստեղ է: Հենց նա էլ պատասխանեց մեր հարցերին:

- Քաղաքացիները չեն կարողանում մոմ վառել, ինչո՞ւ:

- Ճիշտն ասած՝ մոմ վառելու համար տեղ սարքվում է, հանգանակություն է արվում, բայց դեռ ավարտին չի հասցվել: Բացի դրանից՝ Էջմիածնին ենք տվել, որ հաստատեն, դեռ հաստատվելու գործընթացի մեջ է:

-Ի՞նչը: Հաստատեն, թե նման մի բան պատրաստե՞նք, թե՞ ուրիշ բան:

(Ռոբերտը ցույց տվեց նախագծի նկարները): Սա քամուց պաշտպանվելու համար է, լինելու է ընդհանուր յոթտեղանոց սեղան:

- Առհասարակ մոմ վառելու խորհուրդն այն է, որ մեր աղոթքները մոմի ծխի հետ բարձրանան վեր: Քանի դեռ մոմատեղի չի պատրաստվել, քաղաքացիների աղոթքներն ինչպե՞ս տեղ հասնեն:

- Կարևորը սիրտն է, եթե հավատքով աղոթես, կլինի:

-Այսինքն՝ մոմը գնում ենք, բայց սրտո՞վ աղոթում:

-Տեր հայրն այս դեպքում ասում է, որ կարող եք մոմը գնել, տանը վառել:

-Իսկ հիմա ինչո՞ւ եկեղեցու ներսում չեն տեղադրվում սեղաններ:

-Հիմնական պատճառը եկեղեցու փոքր լինելն է, չնայած նորակառույցը մեծ է, բայց եթե ներսում լինի մոմ վառելու տեղ, պատերը կսևանան, բացի այդ էլ այս շոգին, եթե մոմերն էլ վառեն, պատկերացնու՞մ եք` ինչ կլնի, և հետո, երբ մոմերը թափվում են ահավոր վիճակ է լինում:

Ռոբերտի հետ զրույցն ավարտելուց հետո մոմավաճառ կինը եկավ իմ հետևից և ասաց, որ տեր հայրն այստեղ է ու կարող եմ նրա հետ զրուցել: Տեր Ավետիսը քաղաքացիական հագուստով, կոստյումով տղամարդ էր, ով բակում նստած ծխում էր: Իմ այն հարցին, թե ինչու են մոմասեղանները դրսում, և քաղաքացիները չեն կարողանում մոմ վառել, նա պատասխանեց. «Թող մի քիչ աղոթեն, մոմ չվառեն, մինչև տեսնենք՝ ինչ կլինի»:

 

Արուսիկ Տիգրանյան

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ