Գիտնականների կողմից ստեղծված «երկրորդ մաշկը» կարող է փոխարինել դիմահարդարմանը և երիտասարդացնել մաշկը
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Թվում է, թե սա գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենար է,սակայն այն իրական արտադրանք է, որը շուտով կարող է հայտնվել դեղատներում։
Հարվարդի համալսարանի գիտնականները ստեղծել է «երկրորդ մաշկ» կոչվող արտադրանքը, որն իրական մաշկի վրա առաջացնում է նոր մաշկի շերտ՝ ծածկելով կնճիռները, աչքերի տակի մուգ շրջանակները և մաշկային այլ խնդիրները, ինչպիսիք են ակնեն, էկզեման։
Nature Materials ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «երկրորդ մաշկի» ստեղծման համար օգտագործվող նյութերը ալերգիաներ չեն առաջացնում։ Հետազոտությանը մասնակցել է 170 կամավոր։ Այն հեշտությամբ հեռացվում է լվացվելու միջոցով։
Արտադրանքը ստեղծած թիմը պատրաստվում է այն ներկայացնել ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների ադմինիստրացիային՝ հաստատման համար։
Այսպիսի գյուտերը համալսարաններն այնուհետ վաճառում են հայտնի ընկերությունների, ինչպիսիք են Proctor & Gamble, Johnson & Johnson և Dupont-ը, որոնք ել վերջնական արտադրանքը կհասցնեն սպառողին։
Իսկ թե որքան կլինի այս ապրանքի գինը, կարելի է միայն կռահել։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



