Վրաստանի ՊՆ 5 նախկին աշխատակից 7 տարով ազատազրկվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի պաշտպանության նախարարության 5 նախկին աշխատակից Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից 7 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Դատապարտյալները զրկված են նաեւ 2 տարի ժամկետով հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, հայտնում է Sputnik-ը։
Վրաստանի ՊՆ պաշտոնյաներին ձերբակալել էին 2014թ. հոկտեմբերի 28-ին նախարարության մրցույթի արդյունքները կեղծելու եւ 4 մլն 102 հազար լարի պետական միջոցներ յուրացնելու համար՝ հօգուտ Silknet ընկերության, որը պետք է գերատեսչությանը ինտերնետ ապահովեր։
Դապարտյալների թվում են ՊՆ ԶՈւ Գլխավոր շտաբի ՏՏ եւ կապի դեպարտամենտի պետ Նուգզար Կաիշաուրին, Գլխավոր շտաբի ՏՏ եւ կապի վարչության ղեկավար Դավիթ Ցիպուրիան, պետական գնումների դեպարտամենտի վարչության պետ Գեորգի Լոբժանիձեն, պետական գնումների դեպարտամենտի գլխավոր մասնագետ Արչիլ Ալավիձեն եւ պետական գնումների դեպարտամենտի նախկին պետ Գիզո Գլոնտին։



