Մաստարա գյուղի մոտ ՃՏՊ-ի արդյունքում 36-ամյա քաղաքացի է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը խլել է մեկ մարդու կյանք: Օգոստոսի 5-ին` ժամը 17:07-ին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել ՃՏՊ-ի մասին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ-ից, պարզվել է, որ «ԳԱԶ 31» մակնիշի 16 ՍՕ 822 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ճամփեզրի քարակույտի մեջ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Հ.-ն և ուղևոր` 1979 թ. ծնված Ս. Ղ.-ը տեղափոխվել են Թալինի ԲԿ:
Ս. Ղ.-ը ճանապարհին մահացել է, իսկ Ա. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



