Սպանված էքստրասենս Անի Մաջնումյանին հասցրել են ծակած-կտրած վնասվածքներ. նոր մանրամասներ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Երեւանում այսօր՝ օգոստոսի 5-ին Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերված «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնումյանի դիակի վրա եղել են բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներ:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանը:
Նրա խոսքով, փրկարարները սպանվածի բնակարան են գնացել հարազատների ահազանգով, որ դուռը ներսից փակ է եւ դռան թակոցներին արձագանքող չկա:
Նշենք, որ Անի Մաջնումյանը բնակվում էր միայնակ, ամուսանացած չէր:
Հարեւանները NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ ոչ մի ձայն չեն լսել, արտառոց բան չեն նկատել:
(1).jpg)
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



