Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գրավիր սիրածդ տղային ըստ աստղակերպի նշանի

ԼԱՅՖ

Խոյ (21.03 – 20.04) Խոյը կրակի նշան է, ուստի թեժ խնջույքները նրա տարերքն են: Խոյ-տղաները սիրում են, երբ իրենցով հպարտանում են, սակայն նրանք շատ անկայուն են, նրանք սուր զգացողությունների կարիք ունեն: Նման տղայի ընկերուհին պետք է ուժեղ բնավորություն ունենա: Խոյին զարմացնելու համար պետք է ցույց տալ լավագույն հատկանիշները: Կամ էլ ամենատարբեր խոչընդոտներ ստեղծել, որովհետև խոյը սիրում է արգելքներ հաղթահարել. կարելի է անհասանելի աղջկա կերպար ստեղծել: Որքան դժվարամատչելի լինես, այնքան համառորեն է նա փորձելու քեզ գրավել: Միայն թե չափը չանցնես:

Ցուլ(21.04 – 20.05) Ցուլ-տղաները շատ «ճիշտ» տղաներ են: Երբեք չեն նեղացնի, եթե պետք լինի` կներեն: Բացի այդ` նրանք հյուրասեր են, քնքուշ են ու բարի: Նմանին գրավելու համար պետք է նրա հիմնական թուլության վրա շեշտը դնել` սերը գեղեցիկի նկատմամբ: Ցուլերը շատ են գնահատում գեղարվեստն ու երաժշտությունը: Ինչ-որ բան նկարիր նրա համար, նվագիր, երգիր. Ցուլը կերջանկանա: Իսկ հագուստը պետք է լինի թեթև, քնքուշ և եթերային: Չնայած իրենց «ճշտությանը»` Ցուլերը դեմ չեն ընկղմվել սիրո հորձանուտը: Ուստի եթե ուզում ես` ընկղմվիր նրա հետ, իսկ եթե չէ` զգույշ եղիր, որ վերջում միայնակ չմնաս:

Երկվորյակներ (21.05 – 21.06) Երկվորյակները հեշտությամբ ընկերանում են և նույնքան հեշտորեն բաժանվում: Երկվորյակին գրավելու համար պետք է միշտ բարձունքում լինել և միշտ ինչ-որ նորություն անել: Նրանք շատ արագ ընտելանում են նրան, ինչ ունեն և սկսում են ձանձրանալ: Իսկ ձանձրույթից սկսում են այս ու այն կողմ նայել, փնտրել, թե որտեղ կարելի է գեղեցիկ աղջիկների հանդիպել: Չի կարելի ասել, որ Երկվորյակը բոլորովին անկայուն է, սակայն նրանք մի փոքր անհանգիստ բնավորություն ունեն: Պետք է հնարամիտ լինել, որպեսզի նա հասցնի միայն քո մասին մտածել:

Խեցգետին (22.06 – 22.07) Խեցգետինների հիմնական հատկանիշը զգացմունքայնությունն է: Նրանք շատ խոցելի են, ուստի մի անգամ նրանց նեղացնելով կարելի է հավերժ կորցնել նրանց: Խեցգետինները շատ են սիրում ուշադրություն և հաճոյախոսություններ, ուստի պետք է գովաբանել նրանց տաղանդները: Խեցգետին-տղայի համար շատ կարևոր է, որպեսզի կիսես նրա հետաքրքրությունները: Նա սիրում է ձկնորսությո՞ւն: Դու միշտ երազել ես ձուկ որսալ: Նա ֆուտբո՞լ է սիրում: Իսկ կարելի՞ է քեզ իր հետ տանել խաղին: Մի մոռացիր գովել նրան, և նա գրավված կլինի:

Առյուծ (23.07 – 23.08) Առյուծն արիստոկրատ, տղամարդկային և մեծահոգի նշան է: Նա գիտի, թե ինչպես է պետք թագավոր լինել. նա պարզապես պետք է միշտ առաջինը լինի: Իսկ Առյուծի հետ պետք է առաջին տիկին լինել: Առյուծները շատ ինքնավստահ են, ուստի նրան շատ հեշտ է վիրավորել. հերիք է մի անգամ ակնարկել, որ նա ընդամենը սովորական տղա է: Իսկ ահա եթե քեզ որպես թագի ժառանգորդուհի պահես, հաստատ կգրավես նրա ուշադրությունը: Առյուծը կհավանի այն աղջկան, ով հարգում է ինքն իրեն, սակայն միաժամանակ ընկերասեր է մյուսների հանդեպ:

Կույս (24.08 – 23.09) Կույս-տղաները գաղտնապահ, ամաչկոտ էակներ են: Նրանք ամենին հասնում են իրենց սեփական ուժերով և համառությամբ: Եվ եթե նրանք ինչ-որ նպատակ են դրել, ապա անպայման կհասնեն դրան: Կույս-տղային գրավելու համար պետք է ունենալ նրա բոլոր հատկությունները` համեստություն, ջանասիրություն և բարություն: Նա շատ բծախնդիր է և տանել չի կարողանում թափթփվածությունը: Ուստի երբ նրա հետ ժամադրության գնաս, խնամված եղիր: Եվ եթե սենյակումդ խառնաշփոթ է, նրան ներս մի հրավիրիր:

Կշեռք (24.09 – 23.10) Կշեռք-տղաները էլեգանտության և նրբաճաշակության տիպար են: Նրանք այնքան հմայիչ են, որ անհնար է դիմակայել: Նրա փափուկ բնավորությունը և վիճելու անկարողությունը գնահատում են բոլորը: Նրա աղջկա իդեալը ներդաշնակ է, արդար և ուժեղ բնավորությամբ: Կշեռք-տղաները ձգտում են խուսափել վեճերից, այդ պատճառով երբեմն ստիպված են լինում զիջել և հրաժարվել իրենց համոզմունքներից: Ուստի երբեմն պետք է պաշտպանես նուրբ ընկերոջդ: Նա հաստատ կգնահատի խելքդ, զարգացվածությունդ, հնարամտությունդ: Ցուցաբերիր այդ հատկանիշները, և նա կլինի քոնը:

Կարիճ (24.10 – 22.11) Կարիճները խորհրդավոր և տաքարյուն են: Նրանք մեծահոգի և տղամարդկային են և շատ հազվադեպ են զիջում: Նրա սիրտը գրավելն այդքան էլ հեշտ չէ. մի փոքր ճնշում և ի ծնե մարտիկ Կարիճը կհեռանա: Նրա հետ պայքարելը վտանգավոր է: Լավագույնը անպաշտպանության ցուցաբերումն է: Կարիճները չափազանց հոգատար են. հանկարծ ոտքդ ոլորիր, և նա օգնության կշտապի:

Աղեղնավոր (23.11 – 21.12) Աղեղնավորը զգացմունքների և մտքերի, գեղեցիկի հանդեպ սիրո և շփման մեջ պարզության ներդաշնակությունն է: Թեև նրանք ժամանակ առ ժամանակ լրիվ դատարկապորտի տպավորություն կարող են թողնել, սակայն հոգու խորքում նրանք երազում են սիրո և ընտանեկան հանգստության մասին: Աղեղնավորները սիրում են ռոմանտիկա և ճանապարհորդություն: Նրանց ուշադրությունը գրավելու լավագույն միջոցը ճանապարհորդությունն է:

Այծեղջյուր (22.12 – 20.01) Այծեղջյուրը հանգիստ, աշխատասեր և մշտապես զբաղված է: Նա ամեն ինչ մինչև մանրուքները հաշվարկում է, ուստի զայրացնող անսպասելիությունները նրանց մոտ շատ հազվադեպ են պատահում: Միաժամանակ նա շատ զգայուն է հաճոյախոսությունների և ամենատարբեր քնքշությունների հանդեպ: Այծեղջյուրները սիրում են նվերներ ստանալ, հատկապես եթե դրանք անկեղծորեն են նվիրվում:

Ջրհոս (21.01 – 19.02) Ջրհոսները նուրբ, երազկոտ և վառ անձնավորություններ են: Եվ նրանք պարզապես երազում են փրկել ինչ-որ մեկին: Քանի որ աղջիկները թույլ և անպաշտպան էակներ են, իսկ վտանգներն այնքան շատ են, ուստի Ջրհոս-տղաներին գրավելը շատ հեշտ է:

Ձկներ (20.02 – 20.03) Ձկները խաղաղասեր մարդիկ են, ովքեր ունեն անսահման երևակայություն և սեր միստիկայի հանդեպ: Ուստի հնարավոր է, որ ձկներին դուր գա ծանոթության ինչ-որ անսովոր ձև: Միաժամանակ նա նախաձեռնությունը կհանձնի քեզ, որովհետև նրանք ընդհանրապես գնում են գետի ուղղությամբ: Համարձակություն և անսպասելիություն. ահա թե ինչն է գրավում նրանց: 

36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան