Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքիայի նոր վարչապետը Բինալի Յըլդըրըմն է. ANKA

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նոր նախագահն ու երկրի վարչապետը Բինալի Յըլդըրըմն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հաղորդագրություն է տարածել թուրքական առաջատար ANKA լրատվական գործակալությունը` հղում կատարելով սեփական աղբյուրներին և նշելով, որ ԱԶԿ-ն այդ մասին որոշումն արդեն ընդունել է:

ANKA-ն Թուրքիայի նոր վարչապետը Բինալի Յըլդըրըմը լինելու մասին լուրը տարածելու համար հիմք է ընդունել ԱԶԿ-ի կողմից իր պատգամավորներին, նահանգային կառույցներին եւ քաղաքապետերին հղած շրջաբերականում «կուսակցության նախագահի մեր թեկնածու եւ վարչապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմ» արտահայտության օգտագործումը:

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթն այդ առնչությամբ հայտնում է, որ Թուրքիայի իշխող ԱԶԿ-ի եւ վարչապետի նոր անունը պաշտոնապես կհրապարակվի չորեքշաբթի կամ հինգշաբթի, որը կգլխավորի մայիսի 22-ին անցկացվելիք ԱԶԿ-ի արտահերթ համագումարը եւ որտեղ էլ նա կհայտարարվի Թուրքիայի վարչապետ:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մայիսի 4-ի երեկոյան հայտարարել է, որ ԱԶԿ-ի արտահերթ համագումարում չի առաջադրվելու կուսակցության ղեկավարի պաշտոնում, ինչն ինքնին ենթադրում է, որ նա այլեւս չի լինելու այդ երկրի վարչապետ:

Թուրքիայի միանձնյա ղեկավարմանը ձգտող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարչապետի պաշտոնում իրեն «հլու հնազանդ» ամենահարմար թեկնածուների թվում մինչ այժմ նշվում էին պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի, Էրդողանի փեսա` էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշի եւ անգամ Էրդողանի մերձավոր եւ հավատարիմ ընկեր Մեհմեթ Ալի Շահինի անունները:

Էրդողանի եւ Դավութօղլուի միջեւ հակասություններն սկսվել են Էրդողանի՝ Թուրքիայի նախագահ դառնալուց հետո, երբ վերջինս ոչ մի կերպ չի ցանկանում հետեւել երկրի սահմանադրական պահանջին եւ ցանկանում է շարունակել միայնակ կառավարել Թուրքիան:

Էրդողան-Դավութօղլու ճգնաժամը գագաթնակետին է հասել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, Մերձավոր Արեւելքի հետ կապված խնդիրներում, սիրիացի փախստականների հետ կապված ԵՄ հետ պայմանավորվածություններում անհամաձայնությունների պատճառով: Բացի այդ, Էրդողանի կամայական որոշումով կառավարության անդամներին նշանակելու սահմանադրական լիազորությունը վարչապետից խլվել եւ փոխանցվել է ԱԶԿ-ի վարչական խորհրդին, ինչը նշանակում է, որ Էրդողանը նրանից խլել է այդ լիազորությունը եւս: 

Թուրք քաղաքական վերլուծաբաններն ընթացող զարգացումներն անվանել են «մայիսի չորսի նախագահական հեղաշրջում»: Դավութօղլուն Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 21 ամիս:

Ըստ թուրքական մամուլի` Էրդողանը ցանկանում է վարչապետի պաշտոնում նշանակել իրեն հլու հնազանդ մեկին, որը կկատարի իր բոլոր կուլիսային որոշումները` դրանով ապահովելու Թուրքիայի իր միակ իշխանությունը մինչեւ նոր սահմանադրությամբ երկրում նախագահական համակարգի հաստատումը:

 

Իմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակ