Ռեստորանում հաշիվը տեսնելուց հետո ինքնասպան է եղել
ԼԱՅՖՖիլիպիններում հանգստացող Ֆրանսիայի քաղաքացին ինքնասպանություն է գործել, երբ ռեստորանում նրան բերել են իր պատվիրածի հաշիվը՝ 102 դոլար։ Ճիշտ այդքան արժեր 2 շիշ սպիտակ գինին, 4 շիշ գարեջուրը և մեկ ափսե ծովամթերքը։
Տեսնելով հաշիվը՝ 52–ամյա ֆրանսիացին այնքան է զարմացել, որ հեռացել է առանց հաշիվը փակելու։ Մատուցողը փորձել է հասնել նրան, սակայն նկատելով, որ իրեն հետևում են, ռեստորանի այցելուն ցատկել է 3–րդ հարկի պատուհանից։ Այս մասին գրում է NEWSru.com–ը։
Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել և մահացել է հիվանդանոցում։ Միջադեպին ականատես ռեստորանի այցելուներն ու անձնակազմը զբոսաշրջիկի պահվածքում հոգեկան խանգարման նշաններ չեն նկատել։
1
Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը
2
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
3
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
4
Տասնյակ զոհեր կան․ ուղևորատար ավտոբուսը գետն է ընկել
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



