Իրան-ԵՏՄ «տնտեսական թունելի» լուսավոր կետը
ԲԼՈԳՆարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրերին քննակրվում է ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ժամանակավոր գոտու ստեղծման համաձայնագրի կնքելու հարցը: Թեմային անդրադարձ է եղել նաև բարձր մակարդակով: ԵԱՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան նշել է, որ հանձնարարականներ կան ոչ պաշտոնական խորհրդակցություններ սկսել Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Ընթացքի մեջ է նաև արտահանման համար հետաքրքրություն առաջացնող ապրանքների խմբերի ձևավորումը: Բնականաբար այս փուլում դրանք կարող են լինել սահմանափակ, սակայն գործընթացի շարունակական լինելու դեպքում կասկածից վեր է, որ այդ խմբերը կընդլայնվեն:
Հայաստանի համար սա բավականին հետաքրքիր և նպաստավոր իրավիճակ է ստեղծում: Մենք այն պետությունն ենք, որ Իրանի հետ հարաբերությունները շարունակել էր նաև այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո: Այժմ, երբ արդեն այդ ժամանակները անցյալում են և Իրանի տնտեսական ներուժը քիչ-քիչ ի հայտ է գալիս, Հայաստանը կարող է օգտվել այդ իրավիճակից, և ինչպես սպասվում էր՝ ստանձնել ԵՏՄ-ի և Իրանի միջև տնտեսական կամուրջի դերը: