Շրի Լանկայում ավելի քան 200 հազար մարդ է տները լքել հեղեղման պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇրի Լանկայում ավելի քան 200 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները հեղեղման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Տարերային աղետների դեմ պայքարի կենտրոնի ներկայացուցիչ Փրադիփ Քոդիփիլին: Իշխանությունները նրանց տեղավորել են տուժածների համար նախատեսված մի քանի ճամբաներում, մեջբերում Է պաշտոնյայի խոսքը France-Presse գործակալությունը: Իշխանությունները տարահանմանը ներգրավել են բանակը, փրկարարական գործողություններին մասնակցում են երկրի նավատորմը եւ ռազմածովային ուժերը:
Իշխանությունների տվյալներով՝ հեղեղման հետեւանքով զոհվածների թիվն հասել Է 11-ի, եւս հինգը համարվում են անհայտ կորած:
Ավելի վաղ հաղորդվել Էր ութ զոհվածների մասին:
Երկրի հյուսիսում մեկ օրում տեղացել Է 373 միլիմետր անձրեւ, ինչը կազմում Է տարածաշրջանի համար տարեկան նորմայի ավելի քան քառորդ մասը: Օդերեւութաբաններն սպասում են, որ տեղատարափ անձրեւները երկրում կշարունակվեն մինչեւ մայիսի 18-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



