Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վստահ էի, որ չեմ հաղթելու ու չէի ուզում ինձ համար ամաչեն. Նարե Գևորգյանը` «Պրեմիերա» նախագծի հաղթող

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Նարե Գեւորգյանի հետ անկեղծ հարցազրույցը Life.panorama.am-ը ներկայացրել էր օրերս, որի ընթացքում երգչուհին համեստորեն խոստովանել էր, որ «Պրեմիերա» նախագծում իր հաղթանակին չի սպասում: Սակայն երգչուհու եւ նրա երկրպագուների համար հաճելի պատահականությամբ՝ Նարե Գեւորգյանը «Պրեմիերա» նախագծի եզրափակչում հաղթող ճանաչվեց:

Իր համար երկրորդ շնչառություն վերցրած երգչուհին մեզ հետ զրույցում խոստովանեց՝ այն աստիճան չի սպասել հաղթանակին, որ հարազատներին արգելել է ներկա գտնվել գալա համերգին.

«Հաղթանակ ունեցել եմ նաեւ «Շանթ» Հ/Ը-ի «Դուետ» նախագծում, բայց այս հաղթանակը մի տեսակ ուրիշ էր ինձ համար: Իհարկե, որպես մասնակից շատ էի ուզում հաղթել, բայց ավելի քան վստահ էի, որ ես չեմ հաղթելու, ինձ համար դա այնքան անսպասելի էր, որ անգամ առավոտյան ընտանիքիս խնդրեցի ինձ հետ չգալ եզրափակիչ համերգին՝ վստահ էի, որ չեմ հաղթելու ու չէի ուզում ինձ համար ամաչեն: Արդյունքում այդ օրը հարազատներիցս ոչ մեկ դահլիճում չէր, ես մենակ էի եկել համերգին, միայն երկրպագուներս էին ինձ հետ եւ մի քանի ընկեր,- ծիծաղելով պատմեց Նարեն ու շարունակեց,- երբ որպես հաղթող հնչեց իմ անունը, կարծեցի թե ուշագնաց եմ լինում, անսպասելի էր, հուզիչ ու շատ հաճելի»:

Նարե Գեւորգյանը վստահ է, եթե չսիրեն երգչին, երգը չի հաղթի.

«Իհարկե, «Արեւ» երգը սիրվել էր հանդիսատեսի կողմից, բայց ժյուրին էլ էր քանիցս նշել, որ այն շատ պարզ երգ է ու նույն «Իմ փոխարեն»-ը կամ «Ժպտա»-ն ավելի շատ է սիրվել: Կարծում եմ՝ ոչ մեկ հույս չուներ, որ հենց այդ երգը կհաղթի: Վստահ եմ, որ երգից բացի շատ կարեւոր է երգչի նշանակությունը, իսկ ինձ կարծես թե «Իմ փոխարեն» երգից հետո ավելի շատ սիրեցին, շատերը մինչ այսօր խոստովանում են, որ նոր Նարե Գեւորգյան են իրենց համար հայտնբաերել, ինչն ինձ անասելի է ոգեւորում ու ուժ է տալիս նոր թափով աշխատելու համար»,- նկատեց երգչուհին ու խոստովանեց.

«Այս հաղթանակը ինձ կարծես թե երկրորդ շնչառություն է հաղորդել, այսուհետ պետք է ավելի մեծ թափով աշխատեմ, որպեսզի արդարացնեմ ինձ վստահողների սպասելիքները: Առհասարակ՝ այս նախագիծը Նարե Գեւորգյան երգչուհուն նոր կյանք տվեց, կարծես թե «Հայ Սուպեր Սթար»-ից ձեռք բերած ճանաչվածությունն ու սերը այս նախագծով ամրապնդվեց, կային մարդիկ, ովքեր գուցե մոռացել էին ինձ, բայց այս նախագծով կրկին հիշեցին, կարծես իմ աստեղային ժամը լինի՝ չեմ հասցնում նամակներին պատասխանել, փողոցում ամեն քայլափոխի ինձ մոտենում են մարդիկ ու խոստովանում, որ շատ են սիրում ինձ, կյանքս ասես փոխված լինի: Իսկ այս ամենից հետո իրավունք չունեմ պասիվանալու»:

Ինչպես նախապես հայտնի էր, «Պրեմիերա» նախագծի պայմաններին համապատասխան՝ «Արեւ» երգի հեղինակը՝ Լիանա Թորոսյանը, որպես պարգեւ ստացել է 500.000 դրամ, իսկ Նարե Գեւորգյանի համար հաղթանակը նոր տեսահոլովակով կնշանավորվի.

««Արեւ» երգը տեսահոլովակ կունենա, այդ թեմայի շուրջ արդեն որոշակի քննարկումներ ունեցել ենք, կարծում եմ՝ տեսահոլովակը իրեն երկար սպասեցնել չի տա, բայց մինչ այդ նախագծի գործընկերներ «Դար 21»-ը, «Ռադիո Վանը» եւ «Հանրային ռադիոն» կապահովեն «Արեւ» երգի տարածումն ու հանրայնացումը»,- ավարտեց Նարե Գեւորգյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»