Բրյուսելում ցույցի դուրս եկած բանտի վերակացուների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելի կենտրոնում մայիսի 17-ին ցույցի դուրս եկած բանտի վերակացուների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, հայտնում է RTBF-ն։
«Բողոքի ակցիայի ընթացքում հազարավոր վերակացուներ ներխուժել են Արդարադատության նախարարության ընդունարան՝ կոտրելով դռներն ու ապակիները։ Ոստիկանությունը կարողացել է ցուցարարներին փողոց հանել՝ գործի դնելով մահակներ եւ արցունքաբեր գազ։ Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ»,- հայտնում է հեռուստաալիքը։
Բանտերի վերակացուների ցույցը Բելգիայում շարունակվում է արդեն մեկ ամիս։ Ցուցարարները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում, լրացուցիչ պարգեւավճարներ, թոշակային տարիքի բարձրացում եւ անձնակազմի ընդլայնում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



