Եթե սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»–ին, թող կապվի ինձ հետ. ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակը հակադարձել է ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատուին.«Ժամանակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին, ով սուր քննադատության էր արժանացրել ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը, նշելով, որ յուրաքանչյուրը պարտավոր է կոռեկտ պահել իրեն։ «ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանին խորհուրդ ու կոչ, որ կենացները չխառնի։ Ցավում եմ, որ նա իրեն թույլ է տալիս փողոցային ժարգոնով խոսել հարցազրույցում, եթե որևէ սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»–ին, թող կապվի ինձ հետ՝ մամուլով աքլորանալու փոխարեն։ «Ա՛յ տղա»֊ն կարող է նաև նրա նախընտրելի լեզվով խոսել, բայց ոչ երբեք հրապարակային ու պաշտոնական տեքստերում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



