Հիլարի Քլինթոնն ավելի քան 5 մլն դոլար է վաստակել իր գրքի վաճառքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մայիսի 17-ին տվյալներ է տարածել 2015 թվականի հունվարի 1-ից մինչ այժմ իր եկամուտների վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջ եւ պետքարտուղարի եկամուտների առյուծի բաժինը կազմել է ավելի քան 5 միլիոնանոց հոնորարը «Դժվարին որոշումներ» գիրք-բեսթսելերի համար, որում նկարագրվում է Բարաք Օբամայի դեմ նրա անհաջող պայքարը 2008 թվականի ընտրություններում եւ աշխատանքը պետքարտուղարի պաշտոնում 2009-2013 թվականներին: Գիրքը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել, բայց բեսթսելեր է դարձել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



