Սիրիացի քրդերը զգուշանում են, որ Հալեպը կվերածվի «Ալ Քաիդայի» կենտրոնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիացի քրդերն անհանգստացած են այն բանից, որ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը Հալեպի հյուսիսային շրջանները վերածում է գործողությունների կենտրոնի՝ ելնելով այն տեղեկություններից, որ ահաբեկիչները ցանկանում են այնտեղ տեղակայել իրենց կենտրոնակայանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Sp utnik գործակալությանը հայտնել է ընդդիմադիր «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» համանախագահ Էլհամ Ահմեդը:
«Հալեպի Աազազ քաղաքը… վերածվում է «Ալ Քաիդայի» կենտրոնի: Մենք՝ սիրիացի քրդերս, անհանգստացած ենք դրանից»,- հայտարարել է Ահմեդը:
Ավելի վաղ New York Times թերթը հայտնել է, որ «Ալ Քաիդայում» որոշել են նոր ճակատ բացել Սիրիայում եւ այնտեղ ահաբեկչական գործունեություն ծավալել «Ջեբհաթ ան Նուսրայի» օգնությամբ:
Մայիսի 16-ին ԱՄՆ-ի Պեդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում Սիրիայում երկրորդ ճակատ բացելու «Ալ Քաիդայի» ծրագրերի վերաբերյալ հաղորդումներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



