«Ժողովուրդ». Ծխախտոի արտադրությունն աճել է 37 տոկոսով. բնակչության գնողունակությունն ընկել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ծխախտոի արտադրությունն այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 37 տոկոսով: Սա այն դեպքում, երբ ինչպես հայտնի է, կրկին նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առևտրի շրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով անցած տարվա համեմատ, նվազել է մոտ 5 տոկոսով: Բացի այդ՝ մի շարք մթերքների և ապրանքների արտադրությունը ևս նվազել է, ինչը վկայում է սպառողի գնողունակության նվազելու մասին:
Իսկ այն հանգամանքը, որ սպառողի գնողունակության անկման պայմաններում ծխախոտի արտադրությունը ավելացել է, ամենևին էլ պատահական չէ: Բանն այն է, որ ներկրվող ծխախոտներն, ինչպես հայտնի է, տեղականից առնվազն 10-ից 20 տոկոս թանկ են: Այսինքն՝ գնողունակության անկման պայմաններում բնական է, որ սպառողը պետք է սկսի գնել տեղական՝ ավելի էժան սիգարետները: Այլ կերպ ասած՝ ծխախոտի արտադրության աճը տվյալ դեպքում այն ցուցանիշն է, որը ուրախանալու ոչ մի առիթ չի տալիս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։