Օրեգոնի նահանգում Քլինթոնը զիջել է Սանդերսին փրայմերիզի արդյունքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Օրեգոնի նահանգում փրայմերիզի արդյունքում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բերնի Սանդերսն առաջ է անցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից։ Սանդերսը հավաքել է կուսակիցների ձայների 53 տոկոսը, Քլինթոնը՝ 47։
Քենթուքիի նահանգում հաղթել է Քլինթոնը՝ 47 տոկոս ձայնով, իսկ Սանդերսը ստացել է ձայների 46 տոկոսը, հայտնում է Lenta-ն։
Քլինթոնը կուսակցության առաջիկա համագումարում կունենա 2293 ձայն, իսկ Սանդերսը՝ 1519։ Կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար անհրաժեշտ է ունենալ 2383 պատվիրակների աջակցությունը։
Օրեգոնի նահանգում Հանրապետական կուսակցությունից հաղթել է Դոնալդ Թրամփը՝ ձայների 67 տոկոսով։
ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



