Երկու դասախոսներ են գնդակահարվել Բանգկոկի համալսարանի լսարաններից մեկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲանգկոկի Փրանաքոն Ռաչաբհաթ համալսարանի երկու դասախոսներ են գնդակահարվել դասախոսությունների դահլիճում, ենթադրաբար, գործընկերոջ կողմից, որին հաջողվել Է փախչել հանցագործության վայրից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ոստիկանությունում:
Համալսարանի շենքը շրջապատված Է իրավապահ մարմինների կողմից: «Կրակողի ինքնությունը պարզվել Է: Նա նույն համալսարանի գիտական աշխատակից Է: Կատարվում են նրա որոնումները»,- լրագրողներին հայտնել Է Բանգկոկի ոստիկանության երկրորդ դիվիզիոնի ղեկավար Չարոեն Սիսասալաքը: Նրա տվյալներով՝ կասկածյալն ավտոմոբիլով հեռացել Է ուսումնական հաստատության տարածքից:
Ոստիկանությունում առայժմ չեն կարող ստույգ ասել, թե ինչն Է դարձել ողբերգության պատճառը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



