Վթար եւ վրաերթ Մասիս-Այնթափ ճանապարհին. վիրավորների վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 5-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Այնթափ ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս-Այնթափ ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ 2106» մակնիշի 35 TS 836 պ/հ (վարորդ` 37-ամյա Ա. Թ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացի 35-ամյա Ա. Մ.-ին եւ բախվել «ԳԱԶ 31» մակնիշի 19 OS 866 պ/հ (վարորդ` 38-ամյա Հ. Մ.) ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Հ. Մ.-ին եւ Ա. Մ.-ին: Հ. Մ.-ը տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, իսկ Ա. Մ.-ը` «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի փականները:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



