6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Էկվադորում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիսի 18-ին Էկվադորում տեղի Է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր մայրաքաղաք Կիտոյից 155 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում:
Երկրաշարժջի օջախը 10 կիլոմետր խորության վրա Էր:
Ավերածությունների ու տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել:
Մեկ ամիս առաջ Էկվադորում տեղի ունեցած 7,8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը 660 մարդու կյանք Էր խլել:
Էկվադորը սեյսմիկ առումով համարվում Է մոլորակի ամենաանկայուն վայրերից մեկը: Տարեկան այստեղ տեղի Է ունենում մինչեւ 200 երկրաշարժ, որոնք զգացվում են մարդկանց կողմից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



