Թոմ Հենքսը կդառնա ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի դերասան եւ «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի երկու արձանիկներ շահած Թոմ Հենքսը կդառնա ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, որը բարձրագույն պարգեւանշանն Է Ֆրանսիայում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ամերիկյան People հրատարակությանը, Հենքսը այս պարգեւին կարժանանա հասարակայնության ուշադրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում զինվորների դերին հրավիրելու ջանքերի համար: Բացի դերասանից, շքանշաններ կստանան Միացյալ Նահանգների NBC հեռուստալիքի լրագրող Թոմ Բրոքոուն եւ Նոր Օռլեանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ազգային թանգարանի տնօրեն Գորդոն Մյուլլերը:
Պատվո լեգեոնի շքանշանների հանձնման արարողությունը կկայանա մայիսի 20-ին Փարիզում:
Թոմ Հենքսը խաղացել Է գլխավոր դերը «Փրկել շարքային Ռայանին» կինոնկարում, ինչպես նաեւ եղել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին «Զինակից եղբայրներ» եւ «Խաղաղ օվկիանոս» հեռուստասերիալների պրոդյուսերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



