Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գերմանացի պատգամավորը կողմ է արտահայտվել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը մայիսի 17-ին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուրգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուի հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխհարաբերությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի հետ: Նա նշել է, որ մինչ օրս հայ-գերմանական հարաբերությունները զարգացել են բավականին ակտիվ, փոխըմբռնման եւ բարեկամության ոգով:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու պետությունների խորհրդարանների միջեւ հարաբերություններն ունեն դինամիկ զարգացում, որոնց արդյունավետությունն ապահովվում է երկուստեք հաճախակի փոխայցերով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ գնահատելի է այն հանգամանքը, որ տարիների ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից հարցի առնչությամբ ցուցաբերվել է հավասարակշռված դիրքորոշում: Ընդգծվել է նաեւ այն հանգամանքը, որ Գերմանիան մշտապես իր աջակցությունն է հայտնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Արտակ Զաքարյանը նշել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր հրադադարի ռեժիմի պահպանման եւ ամրապնդման համար, եւ որ գերմանական նախագահությունը ԵԱՀԿ-ում այդ առումով անելիքներ ունի: Ադրբեջանը պետք է հասցեական գնահատականներ ստանա՝ որպես ապակառուցողական եւ ագրեսիվ գործողությունների հեղինակ:

Հարցի կապակցությամբ խիստ կարեւորվել է նաեւ հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում մոնիթորինգի վերսկսումը:

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձր է գնահատել Գերմանիայի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ջանքերը եւ նշել, որ խիստ կարեւորում է միջազգային հանրության վերաբերմունքը Արցախի ժողովրդի իրավունքը հարգելու հարցում: Շիրակ Թորոսյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մանրամասները, ինչպես նաեւ ձեռքբերված պայմանավորվածությունները:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դերը երկխոսության զարգացման գործում:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաեւ անդրադարձել է երկու պետությունների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը՝ նշելով, որ Գերմանիան Հայաստանի երկրորդ, իսկ ԵՄ երկրների շարքում՝ առաջին առեւտրային գործընկերն է, ինչն արդեն իսկ կարեւոր ցուցանիշ է երկու պետությունների միջեւ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Գերմանիայի դերը ցեղասպանությունների՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում: Կարեւորվել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոահիմ Գաուկի ելույթը Բեռլինի Մայր տաճարում «Ցեղասպանություն» տերմինի կիրառման հետ կապված: Արտակ Զաքարյանը հարցի կապակցությամբ հույս է հայտնել, որ սույն թվականի հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը կունենա իր դրական արդյունքն ու հետեւանքները: Նշվել է նաեւ, որ ճանաչումն ու դատապարտումը կարեւոր գործոններ են ցեղասպանական հանցագործությունների կանխարգելման համար:

Արտակ Զաքարյանն նաեւ իր գոհունակությունն է հայտնել պատվիրակության՝ Արցախ կատարելիք առաջիկա այցի եւ Արցախի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման կապակցությամբ: Նա նշել է, որ այցն Արցախ հնարավորություն կտա տեղում տեսնել ու համոզվել, որ Արցախն արդեն իսկ ժողովրդավարական կայացած պետություն է:

«Հայաստանի Հանրապետության խորհրդարանը եւ խորհրդարանական պատվիրակությունները պատրաստ են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի հետ երկուստեք կարեւորության հարցերում կառուցողական համագործակցության եւ սահմանած բոլոր խնդիրներում գործուն աջակցության»,- իր խոսքում նշել է Արտակ Զաքարյանը:

Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն նշել է, որ իր կուսակցությունը ձգտում է հասնել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ ընդունվելիք բանաձեւում Գերմանիայի՝ այդ իրադարձությանը մասնակցության եւ պատասխանատվության հարցի մատնանշմանը: Նա նաեւ նշել է, որ իրենք աջակից են ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը:

 

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ին