Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վիեննայի հանձնառություններն առաջընթաց են դեպի խաղաղության հաստատումը. Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը ողջունում է մայիսի 16-ին Վիեննայում (Ավստրիա) Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների պայմանները: Շրջանակը գտնում է, որ կողմերի միջեւ համաձայնեցված դրույթները Հարավային Կովկասում արդար եւ տևական խաղաղության հաստատման ուղղությամբ արված քայլեր են: «Առկա է մի առանձնապես կարեւոր եւ միանգամայն նոր դրույթ, այն վստահության հաստատման եւ հատկապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի կյանքի կոչելու մասին կողմերի համաձայնությունն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:

«Շրջանակի անունից, ես ողջունում եմ միջնորդներին եւ հատկապես Ֆրանսիայի ներկայացուցիչ, պետքարտուղար Հարլեմ Դեզիրին տարած աշխատանքի համար, որոնք իրենց ողջ կշիռը գործի դրեցին այս առաջընթացը ձեռք բերելու նպատակով, ինչը որոշիչ կարող է լինել ապագայի եւ խաղաղության համար», - ավելացրել է նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) կողմից առաջարկված վստահության ամրապնդման միջոցների կյանքի կոչմանը ձգտել են հակամարտության բոլոր կողմերը, բացառությամբ Ադրբեջանի, որը մինչ օրս հրաժարվում էր համաձայնել դրանց հետ: Բարեկամության շրջանակը նշում է եւս երկու դրական դրույթ. հակամարտության խաղաղ կարգավորման մասին կողմերի հանձնառությունը եւ 1994 թ. զինադադարի պայմանների վերահաստատումը, ինչպես նաեւ «համապարփակ լուծում» գտնելու նպատակով բանակցությունների շարունակումը: Շրջանակը այս դրույթները որակում է որպես Բաքվի ռազմական արկածախնդրության քաղաքավարի դատապարտում եւ հուսով է որ Ալիեւը նույնպես կընկալի այս նախազգուշացումը:

«Համապարփակ լուծում, դա նշանակում է, որ բանակցությունները չպետք է կենտրոնան միայն Բաքվի կողմից կարեւորվող հարակից հարցերի վրա, այլ պետք է ընդգրկեն խնդրի բոլոր կետերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի եւ հակամարտության արմատների վերացման հարցը,հատկապես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քաղաքականության խնդիրը» -մեկնաբանում է բարեկամության շրջանակի նախագահը:

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը վերահաստատում է իր համոզմունքը, որ անհնար է բանակցել մի պետության ճակատագրի շուրջ առանց նրա ներկայացուցիչների մասնակցության: Ուստի, այն ափսոսում է, որ Վիեննայի հանձնառությունները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերստին ներգրավումը բանակցային գործընթացում, ինչպես դա նախատեսված է 1994 թվականի զինադադարի պայմաններով:

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ