Հայկ Դեմոյանը Ռիգայում մասնակցել է Հոլոքոստին նվիրված միջազգային գիտաժողովին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը մասնակցել է Ռիգայում կայացած «Հետխորհրդային երկրներում գործող Հոլոքոստի թանգարաններն ու հիշողության վայրերը. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով չորրորդ միջազգային գիտաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարան-ինստիտուտից, Հայկ Դեմոյանը հանդես է եկել «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական պատմությունն ու հիշողությունը» վերնագրով զեկույցով:
Այս գիտաժողովի ընթացքում առանձին բաժին է հատկացվել Հայոց ցեղասպանության թեմային, որի ընթացքում ներկայացված զեկույցներում համեմատական վերլուծություններ են կատարվել Շոային և Հայոց ցեղասպանությանն առնչվող հիշողության ու հիշատակման երևույթներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



