Հալեպում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորեքշաբթի ահաբեկիչները սկսել են ռմբակոծել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի միանգամից մի քանի թաղամասեր: Քրիստոնեական Ազիզիա թաղամասում զոհվել է 4 մարդ, հաղորդում է RIA Novosti-ին՝ հղում անելով քաղաքի աշխարհազորայինների իրենց աղբյուրին:
Ավելի վաղ Sputnik գործակալությունը հաղորդում էր Համդանիա շրջանում ևս երեք խաղաղ բնակիչների զոհվելու մասին:
«Ահաբեկիչներն այսօր ռմբակոծել են Հալեպի միանգամից մի քանի թաղամասեր և կենտրոնական հատվածը: Ազիզիայում բեկորային վիրավորումներից զոհվել է չորս մարդ: Ալ-Ռազի և Ալ-Ջամիա հիվանդանոցներում մոտավորապես 15 վիրավոր է բերվել»,- հաղորդել է գործակալության աղբյուրը:
Այս պահին գործում է ռազմական ավիացիան, հարվածներ են հասցվում ահաբեկիչների կրակային դիրքերին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



