«Յուվենտուսը» մերժել է «Ռեալի» առաջարկը
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերը:
«Tuttosport»-ը հաղորդում է, որ մադրիդյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 70-80 մլն եվրո, սակայն թուրինյան ակումբը մերժել է այդ առաջարկը: Աղբյուրը գրում է, որ անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան «Յուվենտուսում» շարունակել:
Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան անցյալ ամռանն է «Պալերմոյից» 32 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Յուվենտուս»: Իտալիայի 2015-16թթ. առաջնությունում նա մասնակցել է 34 խաղի, խփել է 19 գոլ, կատարել է 9 գոլային փոխանցում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



