Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռը կորել է ռադարներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵգիպտական Egypt Air ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Փարիզից Կահիրե, կորել է ռադարներից: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ինքնաթիռում եղել է 66 մարդ` 56 ուղևոր (եգիպտացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, Սաուդյան Արաբիայի և Իրաքի քաղաքացիներ), այդ թվում և երեք երեխա, անձնակազմի 7 և անվտանգության երեք անդամ:
Ինքնաթիռը 16 կմ մտել է Եգիպտոսի օդային տարածք, ինչից հետո անհետացել է ռադարներից: Այդ պահին օդանավը գտնվել է 11 հազար 300 մետր բարձրության վրա` Միջերկրական ծովի վերևում:
Egypt Air-ից հայտնել են, որ դեպքի վայր են մեկնել որոնողական և փրկարար ծառայությունները:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



