Գյուղնախարարի անցյալ տարվա «բերքը»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնում է Past.am-ը՝ վկայակոչելով «Բարձրաստիճան պաշտոնական անձի 2014 թվականի գույքի, եկամուտների և փողկապակցված անձանց հայտարարագրի» տվյալները, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ֆինանսական միջոցներն այս տարի աճ են արձանագրել: Պակասել է միայն ԱՄՆ դոլարով նրա ունեցվածքը՝ 81.200.00-ից դառնալով 79.500:
Ի տարբերություն հայ գյուղացու՝ գյուղնախարարի «բերքն» ավելանում է՝ անկախ կարկուտներից: Այնուհանդերձ, արդարության համար պետք է նշել, որ ծիրանի բերքն էլ այս տարի վատը չէր:
Վերադառնալով Սերգո Կարապետյանի հայտարարագրին՝ տեղեկացնենք, որ տարեսկզբին նրա ունեցվածքը ՀՀ դրամով կազմում էր 172,650,000.00 իսկ տարեվերջին՝ 175,000,000.00: Եթե 2014-ի սկզբում նախարարն ուներ հայտարարագրված 75,120.00 եվրո, ապա տարին ամփոփեց արդեն 78,200.00 եվրոյով: Պաշտոնյայի տարեկան եկամուտը կազմել է 19,063,147.00 դրամ, որից 6,063,147.00 դրամը ստացվել է աշխատավարձից, իսկ 13,000,000.00-ը՝ գույքի (BMW X5 3.0 I ավտոմեքենա) օտարումից: