Գուամում ամերիկյան B-52 ռմբակոծիչ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 ռազմավարական ռմբակոծիչ է կործանվել Գուամ կղզու ավիաբազայից թռիչքից քիչ անց, անձնակազմի բոլոր յոթ անդամները հասցրել են լքել ինքնաթիռը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Ավիաաղետը տեղի է ունեցել Անդերսեն ավիաբազայում մայիսի 19-ին տեղական ժամանակով ժամը 08:30-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 02:30-ին): Ընկնելուց առաջ ռմբակոծիչը այրվել է:
Ինքնաթիռը կատարում էր ուսումնական թռիչք: Ավիաաղետի պատճառներն առայժմ հայտնի չեն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



