Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել երկու փողոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ են իրականացվում: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում, բակերում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև այգիներում ու պուր ակներում առկա 352 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել ևս 2 փողոց:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայում ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու և Իսակովի պողոտայից մինչև գեղասահքի մարզակայան ընկած հատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



