Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ են իրականացվում: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում, բակերում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև այգիներում ու պուրակներում առկա 352 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել ևս 2 փողոց:
Ներկայում ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու և Իսակովի պողոտայից մինչև գեղասահքի մարզակայան ընկած հատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:








Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



