Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակն առաջընթաց է համարում Վիեննայի հանձնառությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը ողջունում է մայիսի 16-ին Վիեննայում (Ավստրիա) Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների պայմանները: Շրջանակը գտնում է, որ կողմերի միջեւ համաձայնեցված դրույթները հանդիսանում են Հարավային Կովկասում  արդար եւ տևական խաղաղության հաստատման ուղղությամբ արված քայլեր:

«Առկա է մի առանձնապես կարեւոր եւ միանգամայն նոր դրույթ, այն վստահության հաստատման եւ հատկապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի կյանքի կոչելու մասին կողմերի համաձայնությունն է», - նշել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:

«Շրջանակի անունից, ես ողջունում եմ միջնորդներին եւ հատկապես Ֆրանսիայի ներկայացուցիչ, պետքարտուղար Հարլեմ Դեզիրին տարած աշխատանքի համար, որոնք իրենց ողջ կշիը գործի դրեցին այս առաջընթացը ձեռք բերելու նպատակով, ինչը որոշիչ կարող է լինել ապագայի եւ խաղաղության համար», - ավելացրել է նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) կողմից առաջարկված վստահության ամրապնդման միջոցների կյանքի կոչմանը ձգտել են հակամարտության բոլոր կողմերը, բացառությամբ Ադրբեջանի, որը մինչ օրս հրաժարվում էր համաձայնել դրանց հետ:

Բարեկամության շրջանակը նշում է եւս երկու դրական դրույթ. հակամարտության խաղաղ կարգավորման մասին կողմերի հանձնառությունը եւ 1994թ. զինադադարի պայմանների վերահաստատումը, ինչպես նաեւ «համապարփակ լուծում» գտնելու նպատակով բանակցությունների շարունակումը:

Շրջանակը այս դրույթները որակում է որպես Բաքվի ռազմական արկածախնդրության քաղաքավարի դատապարտում եւ հուսով է որ Ալիեւը նույնպես կընկալի այս նախազգուշացումը:

«Համապարփակ լուծում, դա նշանակում է, որ բանակցությունները չպետք է կենտրոնան միայն Բաքվի կողմից կարեւորվող հարակից հարցերի վրա, այլ պետք է ընդգրկեն խնդրի բոլոր կետերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի եւ հակամարտության արմատների վերացման հարցը, հատկապես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քաղաքականության խնդիրը» - մեկնաբանեց բարեկամության շրջանակի նախագահը:

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը վերահաստատում իր համոզմունքը, որ անհնար է բանակցել մի պետության ճակատագրի շուրջ առանց նրա ներկայացուցիչների մասնակցության: Ուստի, նա ափսոսում է, որ Վիեննայի հանձնառությունները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերստին ներգրավումը բանակցային գործընթացում, ինչպես դա նախատեսված է 1994 թվականի զինադադարի պայմաններով:

Եթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ Ֆարմանյան