EgyptAir-ի ինքնաթիռը ծովն Է ընկել հունական Կարպատոս կղզուց ոչ հեռու. «Ֆրանսպրես»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆEgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռը ծովն Է ընկել հունական Կարպատոս կղզուց ոչ հեռու: Այդ մասին հայտնել Է «Ֆրանսպրես»-ը՝ հղում անելով հունական օդանավակայանի մի աղբյուրի:
«EgyptAir-ի ինքնաթիռը կործանվել Է հունական Կարպատոս կղզու մոտ, Եգիպտոսի օդային տարածքում»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը Փարիզից մեկնել Էր Կահիրե, մայիսի 19-ին անհետացել Է ռադարների Էկրաններից, օդանավում եղել Է 66 մարդ:
Ինքնաթիռի մեկնել Էր «Շառլ դե Գոլ» օդանավակայանից: Կորած ինքնաթիռի հետ կապված իրադրությանը հետեւելու համար EgyptAir ավիաընկերությունն ստեղծել Է արտակարգ օպերատիվ շտաբ, որում ընդգրկվել են ավիացիոն բոլոր ծառայությունների ներկայացուցիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



