Սիրուշոն եւ Անդրեն՝ գերմանական Daf BAMA Music Awards-ի նոմինանտներ
ԼԱՅՖՀայկական երգարվեստի փորձառու արտիստներից Սիրուշոն եւ Անդրեն առաջադրված են գերմանական Daf BAMA Music Awards-ում՝ որպես Հայաստանում ամենասիրված երգիչ եւ երգչուհի։

Մրցանակաբաշխությունում ներկայացված են տարբեր երկրների ամենահայտնի եւ պահանջված աստղերը։ Օրինակ՝ Ռուսաստանից նոմինատներն են Ալսուն, Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարեւը, Յուլիա Սավիչեւան, Իսպանիայից՝ Ալեխանդրո Սանզն ու Դավիդ Բիսբալը, Հունաստանից՝ Սակիս Ռուվասը, որը հայ հանդիսատեսին հայտնի է Սիրուշոյի հետ զուգերգով, եւ ուրիշներ։
Ավելացնենք, որ 2008-ից անցկացվող մրցանակաբաշխությունը կոչված է պարգեւատրել եւ մեծարել նրանց, ովքեր իրենց խոսքն են ասում Արեւելյան Եվրոպայի երաժշտական ասպարեզում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



