Կառավարության առաջարկությամբ մայիսի 25-ին ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահի կառաջարկի մայիսի 25-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նիստին քննարկվելու են երեք հարց:
«Մասնավորապես, երրորդ ընթերցմամբ կքննարկվի Ընտրական օրենսգիրքը, Աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխությունկատարելու նախագիծը, որի էությունն աշխարհազորայիններին աշխատանքային արտոնություններ սահմանելն է, ինչպես նաև«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը»,- ասաց Հարությունյանը:



