Աֆղանստանում ադրբեջանական օդանավի կործանումից զոհվել է 9 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում Ան-12 բեռնատար օդանավի կործանումից զոհվել է 9 մարդ, հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության մամուլի կենտրոնից։ Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի մասին։
«Վթարից զոհվել է 9 մարդ՝ Ուկրաինայի 2 քաղաքացի, Ուզբեկստանի 1 քաղաքացի, Ադրբեջանի 6 քաղաքացի, հոսպիտալացվել է մեկ մարդ (Ուկրաինայի քաղաքացի)»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Silk Way ադրբեջանական ավիաուղիների բեռնատար օդանավը կործանվել էր Աֆղանստանում։ Միջադեպը տեղի էր ունեցել Դվայեր օդանավակայանից մեկնելուց հետո։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



