Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայում ճգնաժամի կարգավորման հետագա քայլերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 19-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
«Սիրիայի աջակցման միջազգային խմբի՝ նախօրյակին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համանախագահությամբ կայացած նիստից հետո զրուցակիցները շարունակել են այդ երկրում հակամարտության հաղթահարման ուղիների քննարկումը, այդ թվում՝ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդման միջոցով, բացառությամբ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի,-նշել են նախարարությունում:-Համաձայնեցված Է, որ ռուս եւ ամերիկացի զինվորականները նրանց միջեւ ստեղծված համակարգման մեխանիզմների միջոցով կմշակեն հրադադարի կողմնակիցների եւ հակառակորդների առավել արդյունավ ետ սահմանազատման կոնկրետ միջոցներ, ինչպես նաեւ կքննարկեն արտասահմանից սիրիական հողում գործող ահաբեկիչների օժանդակման կասեցմանն ուղղված քայլերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



