ՀՀ ԿԲ-ն հաջորդ տարի Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2.4-3.3 տոկոսի միջակայքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿենտրոնական բանկի գնահատականներով` Հայաստանի 2016թ. տնտեսական աճի ցուցանիշը 2.4-3.3 տոկոսի միջակայքում է: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
«Մեր վերջին գնահատականներով հաջորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը մի փոքր վերև ենք բարձրացրել: Այս պահին այն 2.4-3.3 տոկոսի միջակայքում է: Սա ոչ թե ուղղակի օպտիմիստական, այլ ավելի շատ իրատեսական սցենար է»,- նշեց Ջավադյանը:
ՀՀ ԿԲ նախագահը նշեց, որ նման կանխատեսումն ավելի շատ կապված է վերջին ամիսներին Հայաստանում նկատվող տնտեսական ակտիվության աճի հետ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



