Ջուզեպե Յակինին դարձավ իտալական «Ուդինեզե» ակումբի գլխավոր մարզիչ
ՍՊՈՐՏՋուզեպե Յակինին դարձավ իտալական «Ուդինեզե» ակումբի գլխավոր մարզիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Իտալացի մարզիչը «Ուդինեզե»-ի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել: Նրա օգնականները կդառնան Ջուզեպե Կարիլյոն և Ֆաբրիցիո Տաֆնին:
Նախկինում Ջուզեպե Յակինին մարզել է «Պալերմո»-ն, «Չեզենա»-ն, «Կևո»-ն, «Բրեշիա»-ն, «Սամպդորիա»-ն և «Սիենա»-ն: «Ուդինեզե»-ի նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Կոլանտուոն հեռացվել է աշխատանքից ակումբի անբավարար արդյունքների համար: Իտալական «Ուդինեզե» ակումբն անցած մրցաշրջանին պայքարել է Իտալիայի Ա-Սերիայից դուրս չմնալու համար և արդյունքում զբաղեցրել է 16-րդ տեղը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



