Անվանի բժշկի կինը ֆինանսավորում է ամուսնու անունը կրող պոլիկլինիկայի վերանորոգումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս օրերին վերանորոգման եւ բարեկարգման խոշորածավալ աշխատանքներ են իրականացվում Երեւանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում:
Past.am-ին հայտնի դարձավ, որ վերանորոգման նախաձեռնությունն ու ֆինանսավորումն ամբողջությամբ պատկանոմ է ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի կնոջը՝ Սարյա Եսայանին:
Վերջինս դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով պոլիկլինիկայի մասնաշենքն իր ֆինանսական միջոցներով վերակառուցել եւ բարեկարգել՝ պայմանով, որ ընկերության բաժնետոմսերը, ինչպես նաեւ գույքը չօտարվեն այլ անձի ու չգրավադրվեն: Տիկինը պոլիկլինիկայի մասնաշենքի վերակառուցման համար նվիրաբերել է ավելի քան 110 միլիոն դրամ:
Նշենք, որ Կառլեն Եսայանը մեծ ներդրումներ է իրականացրել մեր երկրի առողջապահության համակարգում: Եսայան ամուսինները բարեգործություններ են իրականացրել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: Պոլիկլինիկայի վերանորոգումն արդեն մեկնարկել է, եւ այս ընթացքում բուժանձնակազմի կողմից բնակչության սպասարկումն իրականացվում է հարեւանությամբ գտնվող թիվ 8 բուժմիավորման մասնաշենքերից մեկում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



