Կառավարության աշխատակազմի պահեստի տանիքում բռնկված հրդեհը մարվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 19-ին, ժամը 18.39-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի Ճանապարհային ոստիկանության վարչության պահեստներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման և օպերատիվ խմբերը, չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.12-ին, մարվել՝ 19.27-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեում՝ կառավարության աշխատակազմի պահեստի (առանց գույքի) տանիքում:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (6 քմ):
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



