Խամես Ռոդրիգեսը ցանկանում է մնալ «Ռեալ»-ում
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալ»-ի և Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է մնալ «արքայական ակումբ»-ում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Antena 2 հեռուստաալիքի լրագրող Կարլոս Անտոնիո Վելեսը նշել է, որ օրեր առաջ իր հետ խոսելու ընթացքում Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտնել է «Ռեալ»-ի հիմնական կազմ վերադառնալու ցանկության մասին: Խամեսը կարծում է, որ ջանասիրաբար աշխատելու դեպքում կրկին հիմնական կազմում հանդես գալու հնարավորություն կստանա:
Խամես Ռոդրիգեսի ծառայությոնւներով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը. ֆրանսիական ՊՍԺ-ն, իտալական «Յուվենթուս»-ը:
Մադրիդի «Ռեալ»-ը Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի համար ֆրանսիական «Մոնակո»-ին 80 միլիոն եվրո է վճարել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



