«Բորուսիա»-ն Մխիթարյանից կբաժանվի միայն 60 մլն եվրոյի դիմաց
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիա»-ն Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին բաց կթողնի այլ ակումբ, եթե նրա համար առաջարկեն ոչ պակաս քան 60 մլն եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Kicker-ը, վկայակոչելով իր աղբյուրը:
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն:
Համաձայն աղբյուրի` գերմանական ակումբը չի պատրաստվում բաժանվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստից, այնուամենայնիվ, «Բորուսիա»-ն թույլ կտա Մխիթարյանին այլ ակումբ տեղափոխվել միայն 60 մլն եվրոյի դիմաց: Բունդեսլիգայում Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 31 խաղ, խփել 11 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում:
Մխիթարյանի գործող պայմանագիրը դորտմունդցիների հետ լրանում է 2017 թվականին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



