Սիրիայում և Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժային օպերացիաները բացառվում են. Ջոն Քերրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում և Լիբիայում ուժային օպերացիաները բացառվում են, ՆԱՏՕ-ն կարող է ունենալ միայն աջակից դեր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ով մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
«Սիրիայում և Լիբիայում անմիջական ուժային օպերացիաները բացառվում են: ՆԱՏՕ-ն կարող է միայն աջակից դեր խաղալ, օրինակ օգնություն ցուցաբերել Լիբիայի ափերի մոտ ԵՄ ծովային օպերացիաներին»,-նշել է նա:
Ինչ վերաբերում է սիրիական կարգավորմանը, ապա Քերրին ընդգծել է, որ ԱՄՆ-ն այսօր իր ողջ ջանքերն է գործադրում, որպեսզի կողմերին բերի բանակցությունների սեղանի շուրջ և պայմաններ ստեղծի, որպեսզի նրանք կարողանան հասնել անկեղծ պայմանավորվածության:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



