«Հրապարակ»Երեկ երեկոյան Տիգրան Մանսուրյանը հայտնվել էր պետավտոտեսուչների նյարդայնացնող սուլոցների, խուճապահար ու աղմկոտ ճղճղոցների մեջ.«Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երեկ երեկոյան լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հայտնվել էր Մաշտոց-Թումանյան խաչմերուկում՝ պետավտոտեսուչների նյարդայնացնող սուլոցների, խուճապահար ու աղմկոտ ճղճղոցների մեջ։ Մաեստրոն ցանկանում էր փողոցն անցնել կանաչ լույսի տակ, բայց ոստիկանները նրան թույլ չէին տալիս, քանի որ Մաշտոցի պողոտայով այդ պահին ինչ-որ պատվիրակություն էր անցնում։ Հավանաբար, այսօրվա ԵՏՄ գագաթնաժողովի հյուրերն էին ժամանել Երևան։ Հարգարժան մաեստրոն վրդովված էր և զայրացած դիտողություն էր անում ոստիկաններին, թե ինչու չեն թողնում իրեն անցնել փողոցը։ Երբ վերջապես փողոցն անցավ, խնդրեցինք պատասխանել մեր մի քանի հարցին, սակայն նա այնքան զայրացած էր, որ ասաց. «Ավելի շատ ես ունեմ հիմա հարցեր»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



