Պան Գի Մունը միգրացիոն ճգնաժամը համերաշխության խնդիր է համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այն կարծիքին Է, որ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը պայմանավորված Է երկրների անբավարար համերաշխությամբ, այլ ոչ թե փախստականների մեծ քանակով: Ըստ նրա՝ պատասխանատվության արդարացի բաշխման դեպքում ոչ մի ճգնաժամ Էլ չԷր լինի ընդունող երկրների համար:
«Փախստականների գրեթե 90 տոկոսն ապաստան Է գտել զարգացող երկրներում: Ութ երկրներ ընունում են ամբողջ աշխարհում փախստականների ընդհանուր թվի ավելի քան կեսը: Այն միջոցների 75 տոկոսը, որոնք ՄԱԿ-ն ուղղորդում Է նրանց աղետալի վիճակի թեթեւացման եւ կարգավորման նպատակներով, տրամադրվում են ընդամենը տասը երկրների կողմից»,- նշել Է Պան Գի Մունը «Կոմերսանտի» համար գրված իր հոդվածում:
«Մենք օգնություն ցույց տալու միջոցներ ունենք եւ գիտենք, թե ինչ պետք Է անենք փախստականների եւ միգրանտների վիթխարի հոսքերից գլուխ հանելու համար: Սակայն շատ հաճախ մեզ խանգարում են վախը եւ անգիտությունը: Մարդկանց պահանջմունքները հետ են մղվում երկրորդ պլան, եւ օտարատեցության ձայնն ավելի բարձր Է հնչում, քան բանականության ձայնը»,- ասել Է Պան Գի Մունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



