Egypt Air ավիաընկերությունը սոցցանցերում իր լոգոտիպի գունավորումը փոխել է սգո սեւով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵգիպտոսի Egypt Air ավիաընկերությունը Twitter եւ Facebook սոցիալական ցանցերում իր լոգոտիպի գունավորումը փոխել Է սգո սեւ գույնով:
Ավիաընկերությունն իր լոգոտիպի սովորական սպիտակ ֆոնը ժամանակավորապես փոխել Է սգո սեւ գույնով, իսկ բուն լոգոտիպը՝ կապույտից՝ սպիտակով, ըստ որում նրա նկարը մնացել Է անփոփոխ: Նաեւ փոխվել Է սոցցանցերում ընկերության Էջերի վերնամասում զետեղված բանները: Այժմ այնտեղ երկնքի սեւ-սպիտակ լուսանկար Է՝ անհետացած MS804 չվերթի համարով:
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ- Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



