Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է իր պաշտոնաթողության եւ քաղաքականությունից հեռանալու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը հայտարարել Է իր պաշտոնաթողության եւ քաղաքականությունից հեռանալու մասին: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել Է Teitter միկրոբլոգների ցանցի իր Էջում:
«Այսօր առավոտյան ես վարչապետին իրազեկեցի, որ վարչապետի նկատմամբ վստահության բացակայության պատճառով ես հեռանում եմ կառավարությունից եւ Կնեսետից (խորհրդարան), ինչպես նաեւ ընդհատում եմ սկսում քաղաքական գործունեության մեջ»,- գրել Է Յալոնը:
Այս շաբաթվա կեսին վարչապետ Բենիամին Նաթանյահուն պաշտպանության նախարարի պաշտոնն առաջարկել Է ռուսախոս իսրայելացիների «Մեր տունն Իսրայելն Է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանին: «Նաթանյահուն նախարարներին իրազեկել Է, որ Լիբերմանին Է առաջարկել պաշտպանության եւ աբսորբցիայի նախարարների պաշտոններն ընդլայնվող (կառավարական) կոալիցիայում»,- մայիսի 18-ին գրել Է Haaretz թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



