Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես կարողացա թողնել այդ ամենն, ամուսնանալ ու գնալ ուրիշ երկիր, իսկ պատասխանը միշտ նույնն է. Մարինա Մարտիրոսյան

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է․

Life.panorama.am-ի զրուցակիցն է պարուհի, պարուսույց Մարինա Մարտիրոսյանն, ով արդեն մի քանի տարի է ապրում է Մոսկվայում եւ վայելում է ընտանեկան ջերմությունը:

-Մարինա, դուք այն կանանցից եք, ով ընտանիք կազմեց, երբ կարիերայում արդեն իսկմեծ հաջողություններ էր գրանցել: Հետաքրքիր է՝ որպես կին կայացած լինելընշանակություն ունեցա՞վ, որ պատրաստ եղաք թողնել ամեն ինչ եւ գնալ անձնականերջանկության հետեւից:

- Գիտեք, եթե չսիրահարվեի, հաստատ այդ քայլին չէի գնա: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես կարողացա թողնել այդ ամենն, ամուսնանալ ու գնալ ուրիշ երկիր: Իսկ պատասխանը միշտ նույնն է՝ սերն ինձ ուղղորդեց: Երբ մարդ սիրում է, աշխատաքը դառնում է երկրորդական: Ինձ համար առաջին տեղում ընտանիքն է, թեպետ, եթե այնպես ստացվեր, որ Հայաստանում ապրեինք, ես կշարունակեի աշխատել. Փառք Աստծո, ամուսինս այն տղամարդկանցից չէ, որ արգելի աշխատել՝ չնայած ես նրա բոլոր խորհուրդներն էլ հաշվի եմ առնում, որովհետեւ միշտ ճիշտ խորհուրդներ է տալիս: Ի դեպ՝ Մոսկվայում եւս մինչ երկրորդ բալիկիս ծնվելն աշխատել եմ իմ մասնագիտությամբ: Ինչ վերաբերում է կայացած լինելուն, այո, պետք է խոստովանեմ, որ այդ փաստն ինչ-որ իմաստով դեր խաղացել է ընտանիք կազմելուս մեջ. որոշիչ է լինում եւ հետո, հասունացել էր այն պահը, երբ ես էլ արդեն ուզում է ամուսնանալ եւ բալիկներ ունենալ: Չեմ թաքցնի՝ կարիերան ու աշխատանքը եւս ինձ համար կարեւոր են, բայց այն մարդկանցից եմ, որ չէի կարող մենակ ապրել ու ժառանգներ չունենալ, որոնցով կարող ես ուրախանալ եւ տա Աստված նաեւ հպարտանալ. Ինձ համար դա է երջանկությունը:

-Սիրելի արտիստի անձնական կյանքի մասին մարդիկ միշտ են սիրում տեղեկացվածլինել, ուստի կխնդրեի մի փոքր պատմել Ձեր ընտանիքի մասին:

- Ամուսինս ավարտել է Մինսկի պետական համալսարանի «Քաղաքագիտություն» բաժինը, բայց արդեն շատ վաղուց է՝ չի աշխատում իր մասնագիտությամբ: Հոր մահից հետո ամուսինս շարունակում է նրա գործը՝ այժմ զբաղվում է կոշիկի եւ աքսեսուարների դիզայնով՝ ստեղծելով «HRS» բրենդը: Ի դեպ՝ նշեմ, որ նրա աշխատանքները համարվում են էքսկլյուզիվ, քանի որ աշխատում է միայն թանկարժեք կաշիներով ու մորթիներով, ինչպես նաեւ միեւնույն մոդելից երկրորդը չի կրկնվում: Իսկ ես դեռեւս զբաղված եմ բալիկներիս դաստիարակությամբ: Մենք շատ համերաշխ ընտանիք ենք, ես ու ամուսինս գրեթե միշտ համամիտ ենք իրար հետ, ճիշտ է, լինում են դեպքեր, երբ բոլոր զույգերի նման տարաձայնություններ ենք ունենում, բայց դրանք լինում են շատ հազվադեպ եւ տեւում են 5 րոպեից ոչ ավելի. մենք շատ շուտ ենք հասկանում իրար եւ ընդհանուր հայտարարի գալիս:

-Իսկ բալիկներն ի՞նչ հետաքրքրություններ ունեն: Հետաքրքիր է՝ Մոսկվայում մեծանալով առաջին թոթովները հայերե՞ն են, թե՞ ռուսերեն:

-  Բալիկներս մեր աշխարհն են, մեր ամենամեծ գանձերը: Տղաս արդեն 1.5 տարեկան է, աղջիկս հուլիսին 4 կդառնա: Թե տղայիս, թե աղջկաս առաջին թոթովները եղել են եւ հայերենով, եւ ռուսերենով: Աղջիկս հիմա մեծ սիրով մանկապարտեզ է հաճախում, չգիտեմ՝ հետագայում կընտրի իմ ուղին, թե ոչ: Չնայած սիրում է պարել, բայց թերեւս ավելի մեծ հաճույքով նկարում է եւ խմորից ու պլաստիրինից տիկնիկների համար հագուստներ է պատրաստում՝ սա արդեն ամուսնուս գենն է: Ամուսնուս ընտանիքում բոլորը դիզայներներ են, տեսնենք, մեր երեխաները ինչ ուղղությամբ կգնան, երբ մեծանան: Իսկ տղաս շատ երաժշտական փոքրիկ է, լավ երաժշտության դեպքում անմիջապես սկսում է շարժվել:

Շարունակությունը՝ այստեղ

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին